• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՓԱՍԱԴԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԻԿՏՈՐ ԳՈՐԴՈՅԻ ՀԵՏ

02 ապրիլի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՓԱՍԱԴԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԻԿՏՈՐ ԳՈՐԴՈՅԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ – Ապրիլի 1-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Փասադինայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ 145 հազար բնակչություն ունեցող Փասադինայի քաղաքապետարանի պատմական շենքում։ Զրույցին մասնակցում էր քաղաքապետի տեղակալ Վանիա Դե Լա Կուբան։
Այս հանդիպումն առաջինն էր Փասադինայի քաղաքապետի պաշտոնում Վիկտոր Գորդոյի ընտրվելուց և համավարակի պատճառով կիրառվող սահմանափակումներից ի վեր։ Դեսպան Բայբուրդյանը, առիթն օգտագործելով, շնորհավորեց քաղաքապետ Գորդոյին պատասխանատու պաշտոնին անցնելու կապակցությամբ։ Քաղաքապետ Վիկտոր Գորդոն իր հերթին ուրախություն հայտնեց, որ պաշտոնավարում է հայաշատ քաղաքում, որտեղ ամերիկահայերը մեծ ներդրում ունեն քաղաքի տարբեր ոլորտների զարգացման գործում։
Դեսպան Բայբուրդյանը և քաղաքապետ Գորդոն քննարկեցին համագործակցության մի քանի գործնական ծրագրերի գաղափարներ, որոնց իրագործումը հնարավորություն կտա փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնել։ Որոշվեց առաջիկայում առաջին քայլը կատարել այդ ուղղությամբ, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Զրուցակիցները պայմանավորվեցին իրենց հանդիպումներին պարբերական բնույթ տալ։
Վիկտոր Գորդոն քաղաքապետ է ընտրվել 2020 թվականի նոյեմբերի 3-ի համաքաղաքային ընտրություններում։ Նա Փասադինայի քաղաքային խորհրդի անդամ է 2001 թվականից։
Փասադինայում գտնվող աշխարհահռչակ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը քաղաքին հատուկ պատվի է արժանացրել Նոբելյան մրցանակի 37 դափնեկիրներ տալով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: